2022-12-14 15:55
Լրատվական գործակալություններ
Կրեմլում չեն բացառել ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը ԱՊՀ գագաթաժողովի շրջանակում
Կրեմլում չեն բացառել ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ գագաթաժողովի շրջանակում։
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպման համաձայնեցման աշխատանք տարվում է, բայց նրանք կարող են առնվազն խոսել ԱՊՀ պետությունների ոչ ֆորմալ գագաթաժողովի շրջանակում։ Այս մասին լրագրողներին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
«Դուք գիտեք, որ նախատեսված է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպում, որտեղ առնվազն երեք [ղեկավարները] հնարավորություն կունենան խոսելու գոնե գագաթաժողովի շրջանակում։ Թե հետո ինչպես կլինի՝ այդ աշխատանքը շարունակվում է»,- ասել է Պեսկովը։
News.am