2022-12-15 08:30
Լրատվական գործակալություններ
Արցախում թեժ գիծ է գործում
Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը` քաղաքացիների հետ օպերատիվ կապի ապահովման համար գործում է շուրջօրյա թեժ գիծ: Այս մասին հաղորդում է Արցախի Տեղեկատվական շտաբը։
«Թեժ գծին հնարավոր է զանգահարել Արցախից՝ 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով:
Քաղաքացիները կարող են զանգահարել և տեղեկացնել այն խնդիրների մասին, որոնք ծագում են իրավիճակի հետևանքով»,- նշվում է շտաբի հաղորդագրության մեջ։
Yerevan Today