2022-12-15 08:35
Լրատվական գործակալություններ
Հայաստանը դիմել է ՄԻԵԴ՝ պահանջելով Ադրբեջանին պարտավորեցնել ապաշրջափակել Լաչինի միջանցքը
Հայաստանը Արդարադատության միջազգային դատարանի կանոնակարգին համապատասխան նամակով տեղեկացրել է վերջին երկու օրերին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման և դրա հետևանքով Արցախի բնակիչների իրավունքների խախտման մասին: Տեղեկությունը հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։
Նշվում է, որ Հայաստանը դիմել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով կիրառել միջանկյալ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ և պարտավորեցնել վերջինիս ապաշրջափակել Լաչինի միջանցքը:
Sputnik Արմենիա