2022-12-15 10:34
Լրատվական գործակալություններ
Տեղեկությունները, թե Արցախը Հայաստանին կապող ճանապարհը բացվել է, ապատեղեկատվություն է
Սոցիալական հարթակներում տարածվող տեղեկությունները, թե իբր Արցախը Հայաստանին կապող ճանապարհը բացվել է, ապատեղեկատվություն է։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
«Ադրբեջանը շարունակում է փակ պահել ճանապարհը։
Խնդրում ենք տուրք չտալ կեղծ տեղեկություններին և հետևել միայն պաշտոնական լրահոսին»,- ասվում է հաղորդագրությունում։
News.am