Լաչինի ճանապարհը փակած ադրբեջանցիները նոր պահանջներ են հնչեցրել
Պարզ է դարձել արդեն չորս օր Լաչինի միջանցքում շարունակվող ադրբեջանական սադրանքի նպատակը։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այժմ նրանք պահանջում են ոչ թե հանդիպում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ, այլ Բաքվի կյողմից ճանապարհի վերահսկողության ապահովում և «Ադրբեջանի պետական ինքնիշխանության ամբողջական վերականգնում՝ խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքներում»։
Հիշեցնենք, որ ակցիան իբր իրականացվում է «բնապահպանների» կողմից և ի սկզբանե հայտարարված էին «բնապահպանական նպատակները»։ Վերջին պահանջները, ադրբեջանական ընկալմամբ, սերտորեն կապված են բնապահպանական խնդիրների հետ։
«Ակցիայի մասնակիցներից ստացված տեղեկատվության համաձայն՝ ակտիվիստները վճռական են տրամադրված՝ կանխելու նախկին ձևաչափով Լաչինի ճանապարհի գործելը և կշարունակեն ակցիան այնքան ժամանակ, քանի դեռ ապահովված չէ Բաքվի կողմից ճանապարհի վերահսկողությունը», - վստահեցնում է haqqin.az-ը՝ դրանով իսկ ամբողջությամբ հաստատելով ադրբեջանցի սադրիչների կողմից ճանապարհի հանցավոր շրջափակման մասին Երևանի հայտարարությունները։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-14 17:11
Политический аналитик Акоп Бадалян в своей статье указывает на глубокие и системные изменения в подходе США к региону Ближнего Востока и, в частности, к Израилю. Он связывает начало этих сдвигов с визитом бывшего президента Дональда Трампа в Саудовскую Аравию.
-
2025-05-14 17:00
Член фракции «Мать Армения» Совета старейшин Еревана Месроп Манукян публично адресовал Николу Пашиняну ряд вопросов:
-
2025-05-14 16:37
Греческие власти предупредили жителей и туристов о необходимости немедленно покинуть побережье после землетрясения магнитудой 6,3, произошедшего в понедельник между островами Касос и Крит, сообщает Euronews.
-
2025-05-14 16:36
США изучают возможность нормализации отношений с Сирией, заявил президент Дональд Трамп, передает NBC News.