2022-12-16 18:53
Լրատվական գործակալություններ
«Հայաստան» խմբակցությունում ընդունել են Դավիթ Բաբայանին
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու խմբակցության ներկայացուցիչները դեկտեմբերի 16-ին հյուրընկալել են Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի գլխավորած պատվիրակությանը:
Քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակմանն ու դրա հետևանքով ստեղծված աղետալի վիճակին առնչվող հարցեր: Այս բարդ ժամանակահատվածում կարևորվել են արցախակենտրոն քաղաքականության իրականացումը, ինչպես նաև ԼՂ հիմնախնդրի հանգուցալուծման համատեքստում հստակ ռազմավարության մշակումը: Կողմերն արձանագրել են, որ Արցախը համայն հայության համար պետք է լինի միասնության գաղափար:
Մտքեր են փոխանակվել ստեղծված իրավիճակը համատեղ ուժերով հաղթահարելու ուղիների վերաբերյալ:
News.am