2022-12-20 16:11
Լրատվական գործակալություններ
Մարդասիրական ճգնաժամն արդեն իրողություն է. Ադամ Շիֆը՝ Արցախի մասին
Մարդասիրական ճգնաժամն արդեն իրողություն է: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին և Արցախի հիվանդանոցում մահացած քաղաքացուն:
«Շատ հիվանդներ դեռ ռիսկի տակ են: Արցախում հիմնական պաշարներն սպառվում են: Ես ԱՄՆ նախագահին կոչ եմ անում օգնել Արցախի անվտանգության ապահովմանը»,- գրել է նա՝ կից հրապարակելով դեռ դեկտեմբերի 16-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված նամակը:
Armenia Today