2022-12-20 18:06
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանի ստեղծած հումանիտար ճգնաժամի պատճառով յուրաքանչյուր րոպեն մարդկային կյանք կարող է արժենալ
Ադրբեջանի կողմից ստեղծված հումանիտար ճգնաժամի պատճառով յուրաքանչյուր րոպեն մարդկային կյանք կարող է արժենալ. «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Ցավոք, քաղաքակիրթ աշխարհում մարդիկ զրկված են առողջ լինելու, ժամանակին բուժօգնություն ստանալու հիմնարար իրավունքից:
Ցավով եմ խոսում Արցախում շրջափակման պայմաններում 44-ամյա տղամարդու մահվան մասին: Զորակցությունս եմ հայտնում ընտանիքին ու հարազատներին»,- գրել է նախարարը:
Նա նշել է, որ այս պահին էլ Արցախում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներ կան, որոնց տեղափոխումը հնարավոր չէ ճանապարհի փակ լինելու պատճառով։
News.am