2022-12-21 16:03
Լրատվական գործակալություններ
Նախիջևանի անփոփոխ ղեկավար Վասիֆ Թալիբովը հրաժարական է տվել
Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովը հրաժարական է տվել։ Իր որոշման մասին Թալիբովը հայտարարել է Գերագույն մեջլիսի այսօրվա նիստում, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Վասիֆ Թալիբովն այդ պաշտոնը զբաղեցնում էր 1995 թվականի դեկտեմբերից։
News.am