ՆՈՐ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՊԼԱՆ «START»

Անսահմանափակ «TikTok», «Instagram» եվ այլ թոփ հավելվածներ, 5 ԳԲ ինտերնետ և 300 րոպե խոսելաժամանակ

Բաժանորդագրվի՛ր «START» կանխավճարային սակագնային պլանին և օգտվի՛ր «TikTok», «Instagram» և այլ թոփ հավելվածներից ՝ որքան ուզես: Ստացիր նաև 5 ԳԲ ինտերնետ, 300 րոպե (ցանցի ներսում, ՀՀ ցանցեր, Արցախի ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՄՏՍ Ռուսաստան) խոսելաժամանակ, ինչպես նաև 200 SMS ուղարկելու հնարավորություն:

Ծառայություն

Փաթեթ

TikTok, Instagram, Viber, WhatsApp, Messenger, Zangi, Telegram, ИВИ, IMUSIC, Twitter, Zoom, Skype

*

ԻՆՏԵՐՆԵՏ

5 ԳԲ

ԶԱՆԳԵՐ

ցանցի ներսում, ՀՀ ցանցեր, Արցախ, ԱՄՆ, Կանադա, ՄՏՍ Ռուսաստան

300 րոպե **

SMS դեպի ՀՀ բջջային ցանցեր

200 SMS

* Հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը չեն օգտագործվում:

** 10 000 ներցանցային րոպե՝ 300 րոպե փաթեթը սպառելուց հետո:

Ակտիվացման կոդ՝ *208*2000#

Ակտիվացման գին՝ 2000 դրամ/30 օր

Ի դեպ, «START» սակագնային պլանի բաժանորդներն «Иви» առցանց կինոթատրոնից օգտվում են առանց ծառայության վճարի: Ակտիվացում՝ *484*30#

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել Վիվա-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Վիվա-ՄՏՍ-ի վերաբերյալ նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք ընկերության Ֆեյսբուքյան էջին` https://www.facebook.com/MTSArmenia/

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am։

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 88 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.co

Основная тема:
Теги: