Միրզոյան. Ադրբեջանի գործողություններն ուղղված են արցախահայությանն էթնիկ զտման ենթարկելուն

Լաչինի միջանցքն արգելափակելով` Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ է ստեղծում, այդ քայլը միտված է Լեռնային Ղարաբաղի հայությանն էթնիկ զտմանը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ հեռախոսազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, հայտնում են գերատեսչությունից։

«Ադրբեջանը խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները և կոպտորեն ոտնահարում միջազգային հումանիտար իրավունքը՝ կարևորելով միջազգային հանրության հասցեական արձագանքը Լաչինի միջանցքով անխոչընդոտ երթևեկության վերականգնման համատեքստում»,– ասել է Միրզոյանը:

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգային իրավիճակին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Sputnik Արմենիա