«Հրապարակ»․ ԱՅՍՕՐ ՓՈՐՁԵԼՈՒ ԵՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՈՒՂԻՂ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅԱՆԸ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մի խումբ արցախցիներ այսօր պատրաստվում են գնալ Իվանյան բնակավայր, որտեղ տեղակայված է Արցախում ռուսական խաղաղապահ առաքելությունը, և հանդիպում խնդրել հրամանատարական կազմի հետ։

Դեռ ուրբաթ օրը մի խումբ քաղաքացիներ՝ «Վաղվա Արցախ» կուսակցության ղեկավար Տիգրան Պետրոսյանի առաջնորդությամբ, շարժվել էին Շուշիի ուղղությամբ և խաղաղապահներին իրենց բողոքը հայտնել՝ հորդորելով հնարավորինս արագ բացել միջանցքը։

Երեկ ողջ օրը սպասումներ կային ճանապարհը բացվելու վերաբերյալ, սակայն չիրականացան։ Այսօր փորձելու են պահանջները ներկայացնել ուղիղ հրամանատարությանը»:

Yerevan Today