2022-12-27 16:07
Լրատվական գործակալություններ
ՀՀ ԶՈւ ամբողջ անձնակազմը մեկ դրույքաչափ պարգևավճար է ստացել
Ամանորյա տոներին ընդառաջ ՀՀ զինված ուժերի ամբողջ անձնակազմը պարգևավճար է ստացել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
«ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով զինված ուժերի ամբողջ անձնակազմը մեկ պաշտոնային դրույքաչափ պարգևավճար է ստացել, ինչը, կարող եմ ասել, որ զինված ուժերում աննախադեպ է»,– ասաց նա: