2022-12-28 16:15
Լրատվական գործակալություններ
ԵԱՏՄ վիճակագրությունը կձևավորվի ազգային արժույթներով
Եվրասիական տնտեսական միության վիճակագրությունը կձևավորվի ազգային արժույթներով, հաղորդում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
Այս որոշումն ընդունվել է ԵՏՀ Կոլեգիայի նիստում։ Այժմ ԵԱՏՄ վիճակագրություն կազմելիս որպես միասնական հաշվարկային միավոր հնարավոր կլինի օգտագործել ոչ միայն ԱՄՆ դոլարը, այլև անդամ երկրների ազգային արժույթները։
«ԵՏՀ-ն ընթացիկ տարվա արդյունքների հիման վրա վիճակագրությունը կկարողանա ներկայացնել արդեն անդամ երկրների ցանկացած ազգային արժույթով, այդ թվում՝ ռուսական ռուբլով», - ասել է ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազևը։
News.am