2022-12-28 18:28
Լրատվական գործակալություններ
Թուրքիայի ՆԳ նախարար․ «Իրանից ցուցումներ» ստացած 5 ահաբեկիչներ ձերբակալվել են
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել է, որ Թուրքիայում ահաբեկչություն նախապատրաստող 5 մարդ է ձերբակալվել։
«Վանում հատուկ գործողության ընթացքում բռնել են պայթուցիկներով հինգ ահաբեկիչներ, որոնք ահաբեկչություն իրականացնելու հրահանգներ են ստացել Իրանից»,- ասել է Սոյլուն Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Sputnik Արմենիա