2022-12-29 09:18
Լրատվական գործակալություններ
ԱՊՀ գործադիր քարտուղարի պաշտոնը կվերանվանեն «գլխավոր քարտուղար»
ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի՝ ԱՊՀ գործադիր քարտուղարի պաշտոնը կփոխի իր անվանումը՝ դառնալով «ԱՊՀ գլխավոր քարտուղար», հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչությունը։
«2023 թվականի հունվարի 1-ից փոխվում է ԱՊՀ գործադիր կոմիտեի ղեկավարի պաշտոնի անվանումը։ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ պաշտոնի անվանումը «գործադիր կոմիտեի նախագահ-ԱՊՀ գործադիր քարտուղար»-ից փոխվում է «ԱՊՀ գլխավոր քարտուղար»,- հայտնել է վարչությունն իր Telegram-ալիքում։
Պաշտոնը կշարունակի զբաղեցնել գործկոմի ներկայիս ղեկավար Սերգեյ Լեբեդևը։
News.am