2022-12-31 15:39
Լրատվական գործակալություններ
Մահացել է հանգստի անցած Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը
Մահացել է Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդը, հայտնել Է Վատիկանի լրատվական ծառայությունը։
Բենեդիկտոս XVI-ը (Յոզեֆ Ռատցինգեր) կաթոլիկ եկեղեցու հովվապետի գահը զբաղեցրել է 2005 թվականի ապրիլից մինչև 2013 թվականի փետրվարը։ 2013 թվականի փետրվարի 11-ին նա անսպասելիորեն հայտարարել է գահից հրաժարվելու որոշման մասին։ Այդ ժամանակից ի վեր նա ապրում էր Վատիկանի այգիներում գտնվող Mater Ecclesiae փոքրիկ վանքում:
Sputnik Արմենիա