2023-01-05 22:07
Լրատվական գործակալություններ
Լաչինի միջանցքը շրջափակած «էկոակտիվիստներին» ավտոբուսով տանում են «ցույցի»՝ հերթապահության․ Լինդսի Սնել
Լաչինի միջանցքը շրջափակած «էկոակտիվիստներին» ավտոբուսով տանում են «ցույցի»՝ հերթապահության։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Կովկասի իրադարձությունները լուսաբանող ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը։
«Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական շրջափակման 25-րդ օրը։ Լաչինի միջանցքը շրջափակած «էկոակտիվիստներին» ավտոբուսով տանում են «ցույցի»՝ հերթապահության, ապա տանում են Շուշիում տեղակայված Xaribülbül Otel։ Մեծ մասը մնում է երեք օր։ Որոշ «ակտիվիստներ» ադրբեջանցի զինվորներ են»,-գրել է Սնելը՝ հրապարակելով «էկոակտիվիստների» լուսանկարները։
News.am