2023-01-11 13:05
Լրատվական գործակալություններ
Գերասիմ Վարդանյանը եւ ՀՅԴ մի քանի այլ անդամներ բերման են ենթարկվել
ՀՅԴ մի քանի անդամների, այդ թվում՝ Գերասիմ Վարդանյանին այսօր՝ հունվարի 11–ին, բերման են ենթարկել։ Տեղեկությունը NEWS.am-ին հայտնեց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նա հայտնեց նաեւ, որ առավոտյան իրավապահները խուզարկություն են իրականացրել ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանի տանը։
Թե ինչ գործով է խուզարկություն իրականացվել ՝ հայտնի չէ։ Գերասիմ Վարդանյանն այսօր հրավիրվել էր Քննչական կոմիտեի Արարատի մարզային վարչություն։
Լուրեր Հայաստանից - NEWS.am