Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ

Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական - Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Բաբայանը:

«Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ,

Այսօր նշանակվել եմ Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական - Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ։

Շարունակելու ենք ծառայել մեր պետությանն ու ժողովրդին»,- նշված է գրառման մեջ: