Փարիզում ԱԳՆ մուտքի մոտ հայ երիտասարդները ցույց են կազմակերպել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Փարիզում հայ երիտասարդության ներկայացուցիչները ցույց են իրականացնում Ֆրանսիայի ԱԳՆ մուտքի մոտ՝ Quai d'Orsay-ում։

 


ՀՅԴ «Նոր սերունդ» կազմակերպության անդամները կոչ են անում դադարեցնել Արցախի շրջափակումը։ Նրանք պարզել են՝ «Բացեք կյանքի ճանապարհը։ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանեք» գրությամբ պաստառներ։

«Ֆրանսիան, ԵՄ-ն, միջազգային հանրությունը պետք է խախտեն Ադրբեջանի հանցագործությունների վերաբերյալ իրենց լռությունը։

Quai d'Orsay-ը պետք է արձագանքի և դիվանագիտական ​​ուղիներով վերջ դնի Լաչինի միջանցքի շրջափակմանը և պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի նկատմամբ՝ իր հանցագործությունների համար»,- գրել են ցուցարարները Facebook-ում։

News.am