2023-01-18 13:18
Լրատվական գործակալություններ
Կիևի մարզում ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել են Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարը և նրա տեղակալը
Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Դենիս Մոնաստիրսկին և նրա առաջին տեղակալ Եվգենի Էնինը մահացել են Կիևի մարզի Բրովարի քաղաքում, մակապարտեզի մոտ տեղի ունեցած ուղղաթիռի վթարի հետևանքով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Կիևի մարզի ոստիկանության խոսնակ Իրինա Պրյանիշնիկովային։
Զոհերի ընդհանուր թիվը հասել է 16-ի, 22-ը մարդ վիրավորվել է։ Ուկրաինական ԶԼՄ–ները հայտնում են, որ զոհերի թվում 3 երեխա կա, որոնք հավանաբար հարակից մանկապարտեզում են եղել։ Երեխաներից 12–ը տուժել են։
Ավելի վաղ Կիևի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեքսի Կուլեբան հայտնել էր Բրովարիում մանկապարտեզի և բնակելի շենքերի մոտ ուղղաթիռի կործանման մասին։ Մանկապարտեզի աշխատակիցներն ու սաները տարհանվել են։
Տեղում աշխատում են ոստիկանությունը, փրկարարները։
Sputnik Արմենիա