Լավրովն անհեթեթ է անվանել Զելենսկու «խաղաղ նախաձեռնությունները»
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն անհեթեթ է անվանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջ քաշած «խաղաղ նախաձեռնությունները»։
«Զելենսկու հետ բանակցությունների մասին խոսք լինել չի կարող թեկուզ միայն այն պատճառով, որ նա օրենսդրորեն արգելել է բանակցել Ռուսաստանի կառավարության հետ»,- ասել է նախարարը ամենամյա ամփոփիչ ասուլիսի ընթացքում։
Նա հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է քննարկել ուկրաինական հարցի շուրջ բանակցությունների վերաբերյալ Արևմուտքի լուրջ առաջարկները, սակայն այդպիսիք դեռ չեն եղել։
«Արևմուտքի այդ ամբողջ շաղակրատանքը, թե իրենք պատրաստ են (բանակցությունների), իսկ այ մենք` ոչ, կեղծ է։ Դուք հարցրիք, թե որն է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Արևմուտքի միջև բանակցությունների հեռանկարը, մենք պատրաստ կլինենք պատասխանել ցանկացած լուրջ առաջարկի։ Լուրջ առաջարկներ դեռ չենք տեսնում։ Պատրաստ կլինենք դրանք քննարկել և կողմնորոշվել»,- հայտարարել է Լավրովը։
Դեկտեմբերի վերջին Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել էր, որ Մոսկվան չի պատրաստվում բանակցել Զելենսկու «խաղաղության բանաձևում» շարադրված պայմաններով:
Sputnik Արմենիա