2023-01-18 14:37
Լրատվական գործակալություններ
Քիմ Քարդաշյանը Արցախի շրջափակմանը վերաբերվող հոլովակ է տարածել
Համաշխարհային հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ինստագրամյան իր պաշտոնական էջում Արցախի շրջափակմանը վերաբերվող հոլովակ է տարածել և տեղադրել Հայաստանի դրոշը: Տեսանյութում Արցախում ապրող երեխաները հորդորում են դադարեցնել Արցախի շրջափակումը:
Հոլավակի հերոսներից Դիանան պատմում է, որ Արցախում բնակվող 120 000 հայերից մեկն է, որը մեկ ամսից ավելի է՝ շրջափակման մեջ է Ադրբեջանի կառավարության կողմից:
Հիշեցնենք՝ Ադրբեջանը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին։
Mamul.am