2023-01-18 18:38
Լրատվական գործակալություններ
Խաղաղապահները հրապարակել են արցախցի երեխաներին Ստեփանակերտ տեղափոխելու կադրերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՌԴ խաղաղապահները հրապարակել են արցախցի երեխաներին Գորիսից Ստեփանակերտ տեղափոխելու կադրերը։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը երեկ հայտնել էր, որ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ավելի քան մեկ ամիս Հայաստանում մնացած 19 արցախցի երեխաներ վերադարձել են Ստեփանակերտ։
Ռուսական խաղաղապահ զորախմբի տվյալներով՝ Արցախ են վերադարձել 21 անչափահասներ և 6 ուղեկցորդներ։
Sputnik Արմենիա