2023-01-24 17:58
Լրատվական գործակալություններ
Միրզոյան․ Պետք է անհապաղ բացվի Լաչինի միջանցքը
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
«Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանն անհապաղ և համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների, պետք է վերականգնի Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցեր։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանում մշտադիտարկման առաքելության տեղակայման վերաբերյալ ԵՄ խորհրդի` նախօրեին կայացված որոշումը։
Sputnik Արմենիա