ՀԱՅՏՆԻ Է` ՈՎ ԿՓՈԽԱՐԻՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻՆ

Շիրակի մարզպետի պաշտոնից հրաժարված Նազելի Բաղդասարյանին այդ պաշտոնում կփոխարինի Մուշեղ Մուրադյանը։ Այս որոշումն ընդգրկված է ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում։

Նա երկար տարիներ զբաղեցրել է Շիրակի մարզպետարանի աուդիտի բաժնի պետի պաշտոնը, ներկա պահին էլ «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ–ի տնօրենն է։

Նազելի Բաղդասարյանի պաշտոնանկության ու նոր մարզպետի նշանակման որոշումներն ընդգրկված են ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում։

Հիշեցնենք` Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել, ինչի մասին հայտնել էր ֆեյսբուքյան էջում երեկ կատարած գրառման մեջ։ Նազելի Բաղդասարյանը Շիրակի մարզպետ էր նշանակվել 2021-ի նոյեմբերի 8-ին։

Sputnik Արմենիա