Ի՞նչ են քննարկել Արման Թաթոյանն ու ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավարը

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանն այսօր հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի հետ:

«Հանդիպմանը քննարկել ենք Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի աշխատանքի առաջնահերթություններով պայմանավորված հումանիտար, այդ թվում՝ սահմանային բնակիչների իրավունքների խախտումներին առնչվող խնդիրներ:

Անդրադարձել ենք նաև համագործակցության հարցերի»,- գրել է Թաթոյանը Facebook-ի իր էջում:

Verelq.am