Փոփոխություններ ՀՀ զինված ուժերում

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով զինված ուժերում մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել։ Փաստաթղթերը հրապարակվել են ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։

Հրամանագրերից մեկով Արտակ Բուդաղյանն ազատվել է հատուկ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։ Իսկ մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնում է նշանակվել Արմեն Գյոզալյանը, որը մինչ այս զբաղեցնում էր հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի փոխհրամանատարի պաշտոնը (2021-ի սեպտեմբերից)։

Նշենք, որ Արտակ Բուդաղյանը հատուկ բանակային կորպուսի հրամանատար էր նշանակվել 2021-ի օգոստոսին։

Խաչատուրյանի հրամանագրերով պաշտոնից ազատվել են նաև հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ Բագրատ Մաթևոսյանը, հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ Սամվել Պողոսյանը։

Այդ պաշտոններում արդեն իսկ նոր նշանակումներ կան. հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ է նշանակվել Լևոն Կասյանը, իսկ հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ` Գագիկ Պողոսյանը։

Հիշեցնենք` հատուկ բանակային կորպուսը ստեղծվել է 2021-ի օգոստոսին։

Sputnik Արմենիա