Նարիշկին. Ռուսաստանի ռազմավարական պարտության վերաբերյալ ՆԱՏՕ-ի հույսերը չեն իրականանա

ՆԱՏՕ-ն բարձրացնում է խաղադրույքները Ուկրաինայում հակամարտության մեջ՝ երազելով Ռուսաստանի ռազմավարական պարտության մասին, սակայն դաշինքի այս հույսերը չեն իրականանա, ասել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, փոխանցում է ОТР-ը։

Նրա խոսքով՝ Արևմուտքը մտադիր է պայքարել մինչև վերջին ուկրաինացին։

«Արձանագրում ենք խամաճիկ կիևյան ռեժիմին մատակարարվող ռազմական տեխնիկայի, այդ թվում՝ հարձակողական հարվածային զենքերի և՛ ծավալների, և՛ տեսականու ընդլայնումը։ Եվ տրամաբանությունը բացատրվում է նրանով, որ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները լի են Ռուսաստանի դեմ մինչև վերջին ուկրաինացին պատերազմ մղելու վճռականությամբ»,- ասել է նա։

News.am