Փաշինյանը տիկնոջ հետ մեկնել է Ղազախստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 2-3-ն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

«Ալմաթի են հրավիրվել նաև ԵԱՏՄ անդամ մյուս երկրների վարչապետների տիկնայք»,–շեշտում են կառավարությունից:

Sputnik Արմենիա