2023-02-02 12:33
Լրատվական գործակալություններ
Իրանը հայտարարել է, որ ՊՆ օբյեկտի դեմ գրոհի պատասխանատվությունը կրում է Իսրայելը
Իրանի Սպահան քաղաքում պաշտպանության նախարարության օբյեկտի դեմ գրոհի նախնական հետաքննությունը ցույց է տվել, որ հարձակման պատասխանատվությունը կրում է Իսրայելը։ Այս մասին ասել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիդ Սայիդ Իրավանին, հինգշաբթի տեղեկացրել է ISNA գործակալությունը։
«Նախնական հետաքննության արդյունքները վկայում են այն մասին, որ սիոնիստական վարչակարգն է կրում Սպահան քաղաքում ՊՆ օբյեկտի դեմ հարձակման պատասխանատվությունը, այդ վարչակարգի գործողությունները խախտում են միջազգային իրավունքը և դատապարտվում են»,- նշվել է Իրավանիի նամակում, որն ուղարկվել է ՄԱԿ գլխավոր քարտուղարին և համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի նախագահին։
News.am