«Իրավունք». «ՍԵՎ ԱՄՊԵՐ» ԵՆ ԿՈՒՏԱԿՎՈՒՄ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԻ ԳԼԽԻՆ

«Իրավունք» թերթը գրում է. «Իշխանական կուլիսներում շրջանառվող շշուկների համաձայն` «սև ամպեր» են կուտակվում Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին,ով արդեն տևական ժամանակ է, ինչ համարվում է առաջիկա Երևանի ավագանու ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն:

Խնդիրն այն է, որ Ավինյանին ոչ միայն չեն հանդուրժում ՔՊ-ական որոշակի շրջանակներ, որոնք ունեն իրենց սրտի այլ քաղաքապետի թեկնածուն, այլ նաև իշխանության գահավիժող վարկանիշի ֆոնին` Տիգրան Ավինյանը սկսել է դիտարկվել հավանական մրցակից հենց Նիկոլ Փաշինյանին:

Այս առումով Տիգրան Ավինյանը հայտնվել է հենց ՔՊ-ականների խոշորացույցի ներքո` հարմար պահի «փուռը տալու» ակնկալիքով»:

News.am