ԵՄ էներգետիկ հարցերով հանձնակատարը բանակցություններ է վարում Բաքվում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Եվրամիության էներգետիկ հարցերով հանձնակատար Քադրի Սիմսոնի գլխավորած պատվիրակությանը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը։

Սիմսոնը մասնակցում է 9-րդ նախարարական հանդիպմանը՝ որպես Հարավային գազային միջանցքի խորհրդատվական խորհրդի մաս և 1-ին նախարարական հանդիպմանը՝ որպես կանաչ էներգիայի խորհրդատվական խորհրդի մաս:

Հիշեցնենք, որ ներկայացուցչական միջոցառմանը մասնակցում է նաև ԱՄՆ պետքարտուղարի՝ էներգետիկ դիվանագիտության գծով տեղակալի խորհրդական Լաուրա Լոհմանը։

Փաստացի Բաքվում անցկացվող միջոցառմանը մասնակցելը ագրեսոր երկրի նկատմամբ Արևմուտքի երկակի ստանդարտների հերթական դրսևորումն է և նպաստում է Ադրբեջանի անպատժելիության արմատավորմանը։

News.am