Արման Գրիգորյան․ Իրանի վրա հարձակումները էկզիստենցիալ սպառնալիք են Հայաստանի համար

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին ուղղված հարվածները էկզիստենցիալ սպառնալիք են Հայաստանի համար։ Այս մասին «Ուժի գործոն» հաղորթաշարի եթերում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ամերիկյան Լիհայ համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Արման Գրիգորյանը։

Հայաստանի համար, ըստ նրա, ավելի լուրջ վտանգ չկա։

Նա Հայաստանի անվտանգության համար շատ կարևոր է համարում Իրանի կայունության և Երևանի հետ հարաբերությունների գործոնը։

«Իրանը, որը Հայաստանի հետ սահմանը կորցնելու դեպքում լուրջ խնդրի առաջ կկանգնի, հակադրվում է Սյունիքով անցնող միջանցքին, քանի որ դա կփոխի տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը՝ ի վնաս Թեհրանի», - հավելեց Գրիգորյանը։

Փորձագետը կարծում է, որ Արևմուտքը դեմ է ոչ թե միջանցքին, այլ միջանցքի նկատմամբ ռուսական վերահսկողությանը։

«Իրանի համատեքստում Միացյալ Նահանգները հայտարարել է, որ սրման դեպքում պատրաստ է աջակցել Ադրբեջանին, Իսրայելը շատ ակտիվ է Ադրբեջանում, ինչը մասամբ պայմանավորված է Թեհրանի դեմ վարած քաղաքականությամբ», - ընդգծեց փրոֆեսորը։

Նրա խոսքով, Թուրքիայում նույնպես մտահոգություն կա Ադրբեջանի և Իրանի միջև հնարավոր ռազմական բախման առնչությամբ։