2023-02-06 17:19
Լրատվական գործակալություններ
ՀՀ քաղաքացիների մասին տեղեկություն ստանալու համար ԱԳՆ-ն թեժ գիծ է բացել
ԱԳՆ թեժ գիծ է բացել այսօր Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ տեղեկություն ստանալու, ինչպես նաև օժանդակության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիների համար։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Գործում է Ֆիքսված հեռախոսահամար՝ +374 60 620 111 և բջջային հեռախոսահամար+374 55 620 111։ Վերջին հեռախոսահամարով կարելի է կապ հաստատել նաև WhatsApp և Viber հավելվածներով։ Էլ-փոստի հացեն է` [email protected]։
Sputnik Արմենիա