ՌԴ ԳԱԻ տնօրեն․ Առաջիկա օրերին Թուրքիայում և Սիրիայում ավելի ուժեղ երկրաշարժեր կկրկնվեն

Թուրքիայի և Սիրիայի տարածքում մոտ 6 մագնիտուդով երկրաշարժեր կկրկնվեն մի քանի օր կամ նույնիսկ շաբաթ, ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ Գիտությունների ազգային ակադեմիայի Եկրաշարժերի կանխատեսման տեսության և մաթեմատիկական երկրաֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Պյոտր Շեբալինը։

«Մեծ հավանականությամբ ուժեղ երկրաշարժեր՝ մոտ 6 մագնիտուդով, կկրկնվեն մի քանի օր, գուցե նույնիսկ մի քանի շաբաթ»,- ասել է Շեբալինը։

News.am