2023-02-07 16:35
Լրատվական գործակալություններ
Գերմանիայի արտգործնախարարը կոչ է արել «վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը»
Գերմանիան կարևոր է համարում Լաչինի միջանցքի անխափան գործունեությունը, որը միակ ճանապարհն է, որը կապում է Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը։ Այս մասին այսօր Բեռլինում Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բուրբոքը։
«Կարևոր է, որ Լաչինի միջանցքի շրջափակումը հնարավորինս շուտ հանվի։ Ադրբեջանն ու Ռուսաստանը այստեղ պարտավորություններ ունեն։ Մարդասիրական հասանելիությունը բացարձակ առաջնահերթություն է», - ասել է նա։
«Մեզ պետք են քայլեր դեպի խաղաղություն», - ասել է նա՝ անդրադառնալով ամբողջ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին։
Նախարարը հավելել է, որ այնտեղ հումանիտար իրավիճակը բարդ է, և «մեկ օրում լուծում գտնել չի կարելի»։
Aysor.am