ԱԺ-ում շարունակվում է Ս. Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնության քննարկումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստի աշխատանքները։ Դռնփակ ռեժիմով շարունակվում են Պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդության քննարկումները:
«Նիստը փակ է՝ դրանից բխող բոլոր պայմաններով և հետևանքներով»,- ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ լրագրողներին ու օպերատորներին խնդրելով լքել դահլիճը:
Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին դատախազի առաջին միջնորդությունը քննարկվել էր բաց ռեժիմով, երկրորդը՝ դռնփակ:
Նշենք, որ այսօր կքննարկվի նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը:
News.am