Հայ փրկարարները քիչ անց կժամանեն Հալեպ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քիչ անց Սիրիա են ժամանելու Հայաստանի փրկարարական ջոկատները, որոնք ավերիչ երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում մասնակցելու են որոնողափրկարարական աշխատանքներին: Այս մասին հաղորդում է Գանձասար պարբերականի թղթակիցը։

 


«Նախատեսվում է նաև, որ երեկոյան Հալեպ է հասնելու Հայաստանից ուղարկված մարդասիրական օժանդակության օդանավը»,– հայտնում է Գանձասար պարբերականի թղթակիցը։

Թղթակցի խոսքով՝ Հալեպի հայ համայնքի ներկայացուցիչները գիշերում են հայկական եկեղեցիներում և այլ կառույցներում։

«Այսօր սկսվել են բնակարանների վնասների գնահատումը, կան բնակարաններ, որոնք փլուզման վտանգի տակ են։ Հայոց թեմը հաղորդել է, որ վնասված բնակարաններ ունեցողները ներկայանան Սուրբ Աստվածածին եկեցեղի, իրենց վնասները ցուցակագրեն, որպեսզի վերականգնողական աշխատանքներ կատարվեն»,– հաղորդում են Գանձասար պարբերականից։

News.am