Էրդողանը նշել է երկրաշարժի հետևանքների վերացման ժամկետը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Անկարան նպատակ ունի մեկ տարվա ընթացքում վերացնել երկրաշարժի հետևանքները, նրա խոսքը մեջբերում է Anadolu գործակալությունը։

Թուրքիայի նախագահը նաև հստակեցրել է, որ երկրաշարժի հետևանքով զոհվել է 8 574 մարդ, վիրավորվել ՝ 49 133 մարդ:

Էրդողանը ողջ երկրում համազգային սուգ Է հայտարարել տարերային աղետի զոհերի մեծ թվի հետևանքով։ Սուգը կշարունակվի մինչև փետրվարի 12-ը։

Sputnik Արմենիա