Wildberries-ի և Yerevan City-ի ղեկավարները գլխավորել են ռուս-հայկական գործարար խորհուրդը

Ռուսաստանի Դաշնության Առևտրաարդյունաբերական պալատի աջակցությամբ կայացած Ռուս-Հայկական գործարար խորհրդի հիմնադիր նիստի մասնակիցները առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցեր են քննարկել։

Ընտրվել է Խորհրդի ղեկավարություն, հաստատվել է 2023 թվականի աշխատանքային ծրագիրը։ Ռուսական կողմից Գործարար խորհրդի նախագահ է դարձել Wildberries-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկը։ Նա հայտնել է, որ Wildberries-ում հայ գործարարների շրջանառության աճը 2022 թվականի վերջին 76 տոկոս է կազմել։ Հայաստանի անունից նախագահ է ընտրվել «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի տնօրեն Շողեր Մկրտչյանը։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկը»։

Գործարար խորհրդի ռուսական մասի խորհրդի նախագահ է ընտրվել ռուսաստանցի գործարար, բարերար, Երևանի Ռուսական գրքի տան հիմնադիր Մհեր Ավետիսյանը։

Նշենք, որ Շողեր Մկրտչյանը գործարար Սամվել Ալեքսանյանի կինն է։

News.am