Արցախում գործող հովհարային անջատման ժամանակացույցում փոփոխություններ են մտցվում

Արցախէներգո ՓԲԸ-ն հայտնում է, որ գազամատակարարման բացակայության պատճառով, օդային գծերի վրա առկա բեռը թեթևացնելու նպատակով, փետրվարի 9-ի ժամը 16։00-ից գործող հովհարային անջատման ժամանակացույցում փոփոխություններ են մտցվում։ Նոր ժամանակացույցով կպահպանվի յուրաքանչյուր բաժանորդի օրական 6 ժամյա անջատումը, սակայն 3 անգամ 2-ական ժամ անջատման փոխարեն այսուհետ խմբերը կանջատվեն օրական 6 անգամ 1-ական ժամով։

Նոր ժամանակացույցը շուտով կհրապարակվի։

Panorama.am