Հյուպատոս Բադալյանն այցելել է Հալեպի hայ համայնքային կենտրոններում ապաստանած քաղաքացիներին

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդական, հյուպատոս Բաբկեն Բադալյանն այցելել է Հալեպի hայ համայնքային կենտրոններում ապաստանած քաղաքացիներին։ Տեղեկությունը հայտնում է Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը։

Ավելի վաղ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը գումար էր հատկացրել երկրաշարժից հետո հալեպահայությանը օգնություն ցուցաբերելու համար։

Հալեպի հայոց թեմը և հայ համայնքի ղեկավարությունը յոթ կենտրոն են բացել երկրաշարժից տուժած քաղաքացիների ընդունելության համար։

Բացի այդ, Հայաստանը մարդասիրական օգնությամբ բեռնված երկու ինքնաթիռ է ուղարկել Սիրիա։ Տեղում աշխատում են նաև 29 հայ փրկարարներ, ինչպես նաև մարդասիրական առաքելության ներկայացուցիչներ՝ բժիշկներ և սակրավորներ։

Sputnik Արմենիա