Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ հեռանալ Բելառուսից
Բելառուսում գտնվող Ֆրանսիայի քաղաքացիները պետք է անհապաղ լքեն երկիրը՝ կապված Ուկրաինայի ռազմական հակամարտության հետ։ Այսպիսի կոչով է հանդես եկել Ֆրանսիայի ԱԳՆ-ն, փոխանցում է РБК-ն։
«Ուկրաինայի դեմ Ռուսաստանի զինված հարձակման և Բելառուսի օդային տարածքի փակման համատեքստում ցանկացած ուղևորություն դեպի Բելառուս ողջունելի չէ։ Բելառուսում գտնվող ֆրանսիացիներին խորհուրդ է տրվում անհապաղ լքել երկիրը ավտոմոբիլային ճանապարհով՝ Լիտվայի, Լեհաստանի կամ Լատվիայի հետ սահմանին անցակետերով»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Արտաքին գործերի նախարարությունը պնդում է, որ Լիտվայի և Լատվիայի հետ սահմանները մնում են բաց, իսկ Լեհաստանով մեկնողների համար հասանելի միակ անցակետը Բրեստ-Տերեսպոլն է։
Փետրվարի 13-ին ԱՄՆ-ը նաև հորդորել է իր քաղաքացիներին զերծ մնալ Ռուսաստան մեկնելուց՝ ուկրաինական հակամարտության «անկանխատեսելի հետևանքների» պատճառով, և առաջարկել է երկրում գտնվողներին շտապ լքել այն։
News.am