ՎԻՎԱ-ՄՏՍ-Ի «+100 ՐՈՊԵ» ԵՎ «+300 ՐՈՊԵ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ ՆԱԵՎ «X» ԵՎ «Y» ՀԵՏՎՃԱՐԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՊԼԱՆՆԵՐԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՆ

Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ «+100 րոպե» և «+300 րոպե» ծառայություններն արդեն հասանելի են նաև «X» և «Y» հետվճարային սակագնային պլանների բաժանորդներին:

Հիշեցնենք, որ վերոնշյալ ծառայությունները հնարավորություն են ընձեռում «X», «Y», «Z» և «START» սակագնային պլանների բաժանորդներին իրենց հիմնական փաթեթին ավելացնելու համատասխանաբար՝ 100 և 300 րոպե խոսելաժամանակ (ներառյալ՝ զանգեր ցանցի ներսում, ՀՀ ցանցեր, Արցախ, ԱՄՆ, Կանադա, ՄՏՍ Ռուսաստան):

Ծառայությունների ակտիվացման USSD հրահանգները և գները

 

Ծառայություն

Ակտիվացման հրահանգ

Գին (ՀՀ դրամ)

«+100 րոպե»

*303*1#

200

«+300 րոպե»

*303*2#

500

Ծառայությունը հետվճարային բաժանորդների համար հասանելի է մինչև ընթացիկ ամսվա ավարտը:

Основная тема:
Теги: