Էբրահիմ Ռայիսին Չինաստանը համարում է հուսալի առևտրային գործընկեր

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Չինաստանում հանդիպում է ունեցել չինական խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ, տեղեկացրել է IRNA գործակալությունը։ Ռայիսին ասել է, որ Չինաստանը համարում է հուսալի առևտրային գործընկեր։ Երկու երկրների համագործակցությունը, ըստ նրա, մեծ պոտենցիալ ունի։

«Թեհրանը Պեկինը հուսալի առևտրային գործընկեր է համարում և կարծում է, որ երկու երկրների միջև համագործակցության պոտենցիալը կարող է օգտագործվել Իրանի զարգացման համար»,- գործակալությունը մեջբերել է Ռայիսիի խոսքերը։

Հանդիպմանը ներկա էին չինական ընկերությունների բազմաթիվ ղեկավարներ, որոնք զբաղված են արդյունաբերության, օգտակար հանածոների արդյունահանման, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում։

«Շնորհիվ այս ուղևորության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների՝ երկու երկրների ընկերությունները կարող են մեծ քայլեր կատարել տարբեր ոլորտներում համագործակցության համար»,- նշել է Ռայիսին։

Իրանական PressTV հեռուստաալիքը նաև տեղեկացրել է, որ հանրապետության նախագահը ելույթ է ունեցել և աղոթել Պեկինի Դունսի պատմական մզկիթում։

News.am