Հանդիսավոր ընդունելություն՝ Հայաստանում ՌԴ դեսպանատանը Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ

Հայաստանում ՌԴ դեսպանատունը Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ հանդիսավոր ընդունելություն է կազմակերպել:

Փետրվարի 22-ին տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն Ռուսաստանում նշվող ազգային տոնի՝ Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ: Արարողությանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, հասարակական-քաղաքական գործիչներ, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ և հայրենակիցներ:

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը իր ողջույնի խոսքում նշեց զինվորական եղբայրության խորը ավանդույթները, որոնք միավորում են մեր ժողովուրդներին և օգնում նրանց հաղթահարել դարերի մարտահրավերները։ Այս դժվարին ժամանակներում առանձնահատուկ նշանակություն ունեն ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները, որոնց առանցքային տարրերից մեկը անվտանգության ոլորտում համագործակցությունն է։

Ս. Կոպիրկինը շնորհավորել է ռուս զինվորականներին, ովքեր ծառայում են հայկական հողում և կարևոր ներդրում ունեն մեր երկրների անվտանգության ապահովման գործում:

ArmLur.am