Սիրիայի նախագահը շնորհակալ է Հայաստանին օգնության համար
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար ալ–Ասադի հետ։ Տեղեկությունը հայտնում է Սիրիայի նախագահի մամուլի ծառայությունը «Թվիթերում»։
«Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի բոլոր փրկարարական թիմերին և երկրաշարժից տուժածներին ուղղված մարդասիրական օգնության համար»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ասադը նաև հիշեցրել է Սիրիայի և աշխարհի տարբեր երկրներում հայերի հետ պատմական հարաբերությունների մասին։
Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Դամասկոսում հանդիպում է ունեցել սիրիացի գործընկեր Ֆեյսալ ալ-Միկդադիի հետ։ Նախարար Միրզոյանը Սիրիա է մեկնել ավերիչ երկրաշարժից տուժած շրջաններին մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակը հասցնելու նպատակով։
Sputnik Արմենիա