Իրանի ԱԳՆ-ն Կիևին կոչ է արել զերծ մնալ Թեհրանի հասցեին սադրիչ արտահայտություններից
Իրանն ակնկալում է, որ Կիևը ձեռնպահ կմնա լրատվամիջոցներում Իրանին առնչվող սադրիչ թեմաների քննարկումից և արհեստավարժ մոտեցում կցուցաբերի միջազգային հարաբերությունների հարցում, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանաանին։
«Հուսով ենք, որ Ուկրաինան ձեռնպահ կմնա լրատվամիջոցներում Իրանին առնչվող սադրիչ թեմաներից և արհեստավարժ մոտեցում կցուցաբերի երկու երկրների հարաբերությունների հարցում», – ասել է Կանաանին։
ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Թեհրանն ու Կիևը բարեկամական հարաբերություններ ունեն, սակայն, ուկրաինական իրադարձությունների և այն պատճառով, որ Կիևը գտնվում է «արևմտյան երկրների ճնշման ազդեցության տակ», ուկրաինա-իրանական հարաբերությունները որակը նվազել է։ Նա ընդգծել է, որ Թեհրանը շահագրգռված է դրանց կարգավորմամբ։
News.am